Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Կոտրած տաշտակը» կարկատեք, ողորմելիներ, արդեն ջրասույզ եք լինում ձեր կերտած վիլայեթում

«Կոտրած տաշտակը» կարկատեք, ողորմելիներ, արդեն ջրասույզ եք լինում ձեր կերտած վիլայեթում
02.03.2025 | 13:36

Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո ՀՀ-ում խզմալները շատացել են։

Երջանիկ ապագա սլացող հպարտ ոչխարները, որ յոթ տարի մի թուրքիբճի տակ կզած, ողորմելի գոյություն են քարշ տալիս, հանկարծ ոգևորվել են ու Զելենսկուն հերոս հռչակել։

Կարծում եմ, սա միայն տգիտություն չէ, սա արդեն փաստում է հոգեկան լուրջ խանգարումների մասին։

Ձեր «կոտրած տաշտակը» կարկատեք, ողորմելիներ, արդեն ջրասույզ եք լինում ձեր կերտած վիլայեթում։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ